Ըստ տեղեկությունների՝ նախկին Միսս Թուրքիային՝ Մերվե Բույուքսարաջին, սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար: Ըստ գեղեցկուհու փաստաբանի՝ Էմրե Թելջիի խոսքերի՝ նա մեղադրվում է սոցցանցերում քննադատական գրառումներ կատարելու մեջ, որոնք ուղղված են եղել Էրդողանին:
Instagram-ում զավեշտալի գրառում տարածելու համար Բույուքսարաջին ձերբակալել էին անցած ամիս: Տեղեկացնենք սակայն, որ մոդելը հարցաքննության ժամանակ հերքել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքը: Էրդողանին վիրավորելու համար դատական այս հետապնդումը տեղի է ունենում երկրում ավտորիտար կառավարման վախի մթնոլորտի պայմաններում: