▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախնական տվյալներով՝ կրակոցը ՊՊԾ գնդի տարածքից էր. Ոստիկանությունը լուսանկարներ է ներկայացրել

Ոստիկանությունը պարզաբանել է նախօրեին՝ հուլիսի 30-ին, ՊՊԾ գնդի տարածքից դուրս ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության փաստը։ Այս առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. 

«Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից՝ լուսանկարում պատկերված մասնաշենքի տանիքից:

1. Տեղը, ուր խոցվել է մեքենան եւ սպանվել է ՈԶ զինծառայողը:

2. Արձակված գնդակի հետագիծը:

3. Դիպուկահարի թաքստոցը:

4. Դիպուկահարը»:

Ավելի վաղ  «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը  հայտնել էր. «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: «Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին