▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախնական վարկածով՝ կուրսանտը մահացել է սրտի կաթվածից

Արդեն տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների՝ նախնական վարկածով՝ Սարգիս Ափինյանը մահացել է սրտի կաթվածից:

Հիշեցնենք, որ 19-ամյա Սարգիս Ափինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է և  Սարգիսը 10 օր առաջ էր անցել Լուսակերտի զորամասում ծառայության:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին