▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նայում ենք անձնագրին, նայում ենք դեմքին, որ հասկանանք` ի՞նքն է, թե` չէ. Փաշինյան

Նայում ենք անձնագրին, նայում ենք դեմքին, որ հասկանանք` ի՞նքն է, թե` չէ. Փաշինյան

Թարմացված․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: Ի թիվս այլ փոփոխությունների, նախարարը նշեց. «ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց, գանգատարկվելուց հետո: Վերը նշված նպատակին հասնելու համար՝ սահմանված է ևս մեկ կարգավորում. հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելն ու դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն են՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, ուստի վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայում քննվում են վարչական դատարանի կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով, նախագծերի ընդունումից հետո, այլևս քննվելու են ոստիկանության կողմից»:

Թարմացված․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Նախագծի էությունը հետևյալն է. եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մնացած կեսը համարվում է վճարված, երկրորդ, եթե քաղաքացին police.am կայքում գրանցվում է ու ասում՝ իմ ծանուցումները պետք չի թղթայինով ուղարկել, ուղարկեք էլեկտրոնային եղանակով, դրա համար ևս 5 տոկոս զեղչ է ստանում: Կարծում եմ՝ տրամաբանությունը պետք է մի քիչ փոխենք՝ թվայնացումը խրախուսելու առումով: Ծանուցումներն էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում ևս՝ 30 տոկոս»:

Թարմացված․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ունենք նախկինում կուտակված պարտքեր՝ ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված: Նախագծով առաջարկվում է, որ եթե քաղաքացին, օրենքի ընդունման պահից, իր՝ արդեն դատական ակտերի կատարման ծառայությունում գտնվող գործերով, տուգանքի 70 տոկոսը վճարում է, իր պարտքը զրոյանում է: Կարծում եմ՝ կարող ենք 50 տոկոսով զեղչը կիրառել և 50 տոկոսով վճարելու դեպքում պարտքը զրոյանա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին