ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով: Մի քանի դիտարկում-խորհուրդ` 1. Մի՛ փորձիր մանուպուլացնել նախ․ այս հարցով ավարտված իրավահարաբերություններ դեռևս չկան, քանի որ վարչական ակտի կատարում ենթադրող մի շարք քայլեր պետք է իրականացվեն: Կարդա՛ «Զինծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը:

Քո ու շեֆիդ համար անհարմար ու ոչ վերաբերելի օրենք, բայց ԳՇ պետին ուղիղ վերաբերելի: Բացի այդ, եթե անգամ լիներ այլ դեպք ու այլ պաշտոնյա, որի ազատումը ինքնին ավարտեր իրավահարաբերությունը, վարչական դատարան դիմելն ու վարույթ ընդունելը նախատեսված է հենց իրավահարաբերության ավարտի կասեցման համար: Դադարումը կասեցնելու համար: 2. Մեկ-մեկ էլ նեղություն կրի՛ր, հիշիր փաստաբան եղած ժամանակներդ, երբ ուղեղդ պղծված չէր դավաճանի քարոզչական թեզերով ու կարդա` ինչ է առոչինչ վարչական ակտը ու ինչ կարող է լինել ի սկզբանե առոչինչ վարչական ակտի հետ: 3. Հայրենիքին պարտքդ կատարի՛ր, հետո բերանդ բացի՛ր նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են բանակին. 4. Կարդացի՞ր: Ա՛յ, իսկ այժմ մոռացիր, որ ժամանակին որպես փաստաբան մի քանի պատահական հաջողություն ես արձանագրել: Որպես իրավաբան՝ քեզ լուրջ ընդունելու տապանաքարը դրել ես, երբ հանուն դավաճանի դատարանների շրջափակման ակցիան հայտարարեցիր սահմանադրական, երբ անգամ ձեր տերերը տարբեր երկրներից տարակուսած իրար դեմքի էին նայում»:


