|
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ, բավական է, կա՛նգ առ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է «որպես ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»։ Նիկո՛լ, դու դարձել ես բազմակի օգտագործման գործիք, որի դիմաց հայ ժողովուրդը շարունակում է արյունով հատուցել։ Դո՛ւ 2018-ին դարձար գործիք, խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, ուզուրպացրիր առաջնորդի դերակատարումը, կառավերցիր և ուղղուրդեցիր ժողովրդի ցասումը։ Դո՛ւ 2020-ին դարձար գործիք, 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցեցիր, կյանքի կոչեցիր «լավրովյան» պլանը՝ հավելյալ հանձնելով Շուշին ու Հադրութը։ Դո՛ւ 2021-ին դարձար գործիք, «ընտրությունները» մանիպուլյատիվ ձևերով Մուկուչյանի աջակցությամբ կեղծեցիր, որպեսզի կյանքի կոչեք ռուս-թուրքական վերջին ծրագիրը՝ Զանգեզուրի միջանցքը հանձնել Ադրբեջանին, Սյունիքը՝ ռուսներին՝ որպես ռազմաբազա։ Հիմա դու դառնում ես գործիք, որի գինը վճարելու է ոչ միայն Ղազախստանի հայությունը, այլև ամբողջ Միջին Ասիայի հայությունը։ Նիկո՛լ, բավական է, կա՛նգ առ, հերիք է ի ցույց դնես մերկությունդ։ Հ․ Գ․ Իմիջայլոց, 2018-ին մերժված Սերժ Սարգսյանն օտար ուժերին չբերեց հայ ժողովրդի դեմ»։ |
«Նիկո՛լ, դու դարձել ես բազմակի օգտագործման գործիք». Պետրոս Մակեյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



