▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ ջան, երիտասարդներ ջան, երկիրը մաքրեք կեղտից...Արարատ Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր ելույթում առաջարկել է քանդել ԱԱԾ շենքը, փոխարենը լիճ սարքել. «Միգուցե չարությունն այդպիսով մաքրվի, փոխարենը պետք է ձեւավորել մի մարմին, որը կլինի ՀՀ-ին ծառայող մարմին։ Մաքրեք այդ կեղտից ՀՀ-ն։ 1999թ. հետո ՀՀ-ում քոչարյանիզմ է ձեւավորվել, որը չարիքը պահեց երկրում, վայրկենական թշնամություն ձեւավորվեց երկրում հոկտեմբերի 27-ից հետո։

Ես անընդհատ խոսում եմ Վանո Սիրադեղյանի մասին. նա քաղաքական վտարանդի է, քանի որ նա Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը վտանգ է ներկայացրել։ Դրա համար նրա նկատմամբ հսկայական հետապնդում է սկսվել` վերացնել հակառակորդին, իսկ դրա ճանապարհը ընտրվել է` վարկաբեկիչ լինելը, ու գործ է կարվել, որտեղ ծիծաղաշարժ բաներ կան։ Կարելի է քննիչներին բերել ու հարցնել` ինչպես է դա եղել»:

 

 

 

 

 

 

 

 

 

Արարատ Զուրաբյանն  անդրադարձել է նաեւ նոր Կառավարությանն` ասելով. «Նոր կառավարությունը ստանիլիզմը քննադատեց, սակայն մարդկանց չկերան, մինչդեռ քաղաքական գնահատականներ պետք է տրվեն։ Քիչ առաջ Աշոտյանն էր ելույթ ունենում։ Այ, էս Աշոտյանը հոյակապ Աշոտյան էր, շատ լավ խոսում էր, հիմա բուժվում են, հիվանդացել էին։ Շնորհակալություն նոր Կառավարությանը` բուժման համար։ Հեռուստատեսություն տվեք Աշոտյանին, հոյակապ հումորային հաղորդումներ կանի։ Նիկոլ ջան, ես դժվարությամբ կսովորեմ վարչապետ ասել, երիտասարդներ ջան, երկիրը մաքրեք կեղտից։ Զեյնալյան ջան, նույնիսկ պարզի` ում գենը ոնց է, ում պապուն է ծախել. բաներ կան, որոնք պետք է իմանալ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես ոտով-գլխով պատրաստ եմ պաշտպանել Կառավարության ծրագիրը` «Ծառուկյան» դաշինքը գումարած ՀՀՇ-ն եւս։ Բռնապետական մթնոլորտն է վերացել խորհրդարանում, քաղաքական երկխոսություն կա։ Իսկ արտահերթ ընտրությունները մի հետաձգեք, այլապես բոլորս վտանգի մեջ ենք, այդ թվում` եւ դուք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին