▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Կարմիր հրապարակում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:

 

 

 

 

 

 

 

 

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ովքեր ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով: Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել օպերային թատրոնի համաշխարհային աստղեր:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավանական է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա նաև Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին