▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել է ՀՀ դրոշի գույներով փողկապով

 

Արդեն տեղեկացրել են, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  ԱԺ-ում խոսելով տնտեսության զարգացման մասին՝ նշել էր, որ ինքն ամեն կերպ խրախուսելու է հայկական արտադրողներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն ինչ կրում է՝ հայկական է, միայն փողկապն է, որ հայկական չէ, այն էլ՝ երևի նրա համար, որ ինքը չի փնտրել:

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Վարչապետի պաշտոնակատարը ասուլիսին կրում է ՀՀ դրոշի գույներով փողկապ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ փողկապներն իրեն նվիրել են ասուլիսից առաջ:

«Արտադրողներն արձագանքելն են եւ այսօր ես ասուլիսից անմիջապես առաջ ստացել եմ երկու փողկապ, որոնցից մեկը կրում եմ այս ասուլիսի ընթացքում»,-հայտարարց նա:

 

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Բլոգ ավելին