«Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն»,-նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ոլորտի վերաբերյալ՝ կառավարությունում այսօր կայացած խորհրդակցությանն՝ ընդգծելով. «ոլորտի զարգացման համար պետք է ունենալ գիտական ներուժի, մասնավոր ներդրումի և պետական կառավարման համակարգի աշխատող, հստակ մեխանիզմ և այս հարցը պետք է լինի մեր ուշադրութնա կենտրոնում»:
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն այս տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին, որի ժամանակ ելույթ է ուեցել նաև ՀՀ ԶՈՒ պատվո պահակումբն՝ արժանանալով բարձր գնահատանքի:
Քերոբյանը նաև ներկայացրել է , թե ինչ էր ցուցադրված IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարում։