Արդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է զինված խմբի կողմից գրավված ոստիկանական շենք և ներսում զրուցել է խմբի անդամներից՝ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի հետ:
armlur.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ մեկնում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատրաստվում է տեսակցել Ժիրայր Սէֆիլյանին:
Հիշեցնենք, որ զինված խմբի պահանջներից մեկը Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Նշենք նաև, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն