▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի գրքի «թխոցի»-ն և ինչո՞ւ գրվեց «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը

Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, նրա գրած «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, որը հետագայում վերածվեց գրքի, վիպագրությո՞ւն է, թե՞ թխոցի, բնութագրում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Այսօր այս հարցերի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գրքի գրական նշանակության ու բովանդակության շուրջ քննարկում է տեղի ունեցել Loft կենտրոնում, որին ներկա է եղել նաև գրքի հեղինակը: Գրականագետները հակասական դիտարկումներ են ներկայացրել, պատմել ստացած տպավորությունների մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիրք հրատարակելու իր պատմությանը:

 

 

 

Ներկայացնում է, թե ընդհատակում գտնվելու ժամանակ լուրեր է ստանում, թե իբր ԱԱԾ-ն իրեն հայտնաբերելու դեպքում պետք է ոչ թե ձերբակալի, այլ, ստեղծելով զինված դիմադրության իմիտացիա, ֆիզիկապես ոչնչացնի: Շարունակում է.

«Ես առաջինը մտածում էի. Եթե դա տեղի ունենա, հարց է, բա մարդիկ ի՞նչ կմտածեն, էդ ով էր, ի՞նչ էր ուզում անել, ի՞նչ արեց, և իմ համար նպատակ էր դրված ստեղծել մի բովանդակություն, որ եթե որևէ մեկին հետաքրքիր երբևէ, էդ ինչ է, և ով է, ինչ էր մտածում, ինչ էր ուզում, որովհետև քաղաքական տեքստերը հաճախ խորը չեն, կամ խորքը տեսանելի չի, որովհետև ընթացիկ իրավիճակի հետ է կապվում, երկրորդը՝ հասկացա, որ եթեռ իրավապահները համոզված լինեն, որ Երևանում եմ, ինձ կհայտնաբերեն, այդտեղից առաջացավ գաղափարը գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից»:

 

 

 

Ներկայացնելով գրքի նպատակը՝ խոսեց այն մասին, թե ինչո՞ւ որոշեց նախ գրել, այնուհետև հրապարակել: Իսկ գիրքը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի ընդհատակում գտնվելու տարիներին է գրվել, որով Փաշինյանը նպատակ է ունեցել շեղել ԱԱԾ աշխատակիցների ուշադրությունը դեպի իր գտնվելու վայրը տանող ճիշտ ճանապարհից:

«Ինչու հակառակ կողմը, գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ, գաղափարն այն է, որ գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած –ճանապարհն առաջ գնաս, առաջ գնալով՝ չլինի նահանջելու գործընթաց, երկրորդը՝ հեռանում ես, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ, այնպես չստացվի, որ փախար քո հայրենիքից, ինքդ քեզնից»:

Անդրադարձավ նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի տված բնորոշմանը՝ թխոցի.


«Երբ որ շատ դիպուկ նկատվեց թխոցին, ինչպե՞ս սենյակում փակված՝ Արեշում, ճամփորդել ամբողջ աշխարոհվ, էլի միակ տարբերակը գիրքն է և գրականությունը և ըստ էության ամբողջ ճամփորդությունը գրքերի շարք է», հետևաբար այդ գրքերն էլ դառնում են իր հոդվածաշարի ստեղծման ուղեկիցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին