▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին․

«Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ

- մտահոգ է այս վիճակի համար,

- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, - գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,

Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝

Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։

Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00 Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։

Նիկոլը պետք է հեռանա...»,- գրել է Մանուկյանը։

Նշենք, որ Երևանում բողոքի ցույցերը սկսվեցին Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

 



 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին