▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի ու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

 

 

 

 

 

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչև հիմա հանդիպում տեղի չի ունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա թեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի նախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ:

 

 

«Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, արդյունավետ ու օգտակար ինձ համար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը: Նա հայտնել է, որ հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանում իրադրության ու կազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին