▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի վարակիչ ծիծաղը կառավարության նիստի ժամանակ

Այսօր կառավարության նիստում Տիգրան Գալստյանը կառավարության հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտարային կազմակերպությանը՝ 6 միլիոն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն. «Սրանով մենք գովազդ կապահովենք Հայաստանի համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են էլեկտրոնային երաժշտությամբ՝ գիտեն, որ այն ոլորտի աշխարհի առաջատար փառատոններից մեկն է և ՀՀ-ի վրա մեծ ուշադրություն է կենտրոնացնելու:

Փոխնախարարն էլ նշեց, որ սա հեղինակային փառատոն է և եթե անգամ գնման մրցույթ հայտարարեն, միևնույն է, այլ կազմակերպություն չի կարող մասնակցել:

Փաշինյանը պարզաբանեց. «Դա մոտավորապես նույն է, որ, ենթադրենք, ինչ-որ նկարչի ցուցահանդես կազմակերպելու համար հայտարարվի մրցույթ: Օրինակ՝ այսինչ նկարիչի ցուցահանդեսը Երևանում կազմակերպելու համար հայտարարվում է մրցույթ և այդ մրցույթում հաղթում է ոչ թե այս նկարիչը, այլ բոլորովին այլ նկարիչ»:

Կարդացեք նաև՝ Տեսախցիկի տակով մարդն անցնում է՝ անունը, ազգանունը, կոշիկի ռազմերը, երեկ ինչ է կերել, լրիվ ասում է. Փաշինյան

Կարդացեք նաև՝ Հա՞, էլ թափանցիկ չե՞ք... Նիկոլ Փաշինյանն՝ Արթուր Վանեցյանին

Կարդացեք նաև՝ Էս ի՞նչ բան ա՝ փոխարենն առաջ գնանք, հետ ենք գնում...Նիկոլ Փաշինյանը բարկացավ նախարարի վրա

Մենք ուղղակի անտեղյակ նստած ենք, սա ի՞նչ նախագիծ է. ՊԵԿ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին