▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է մի շարք պաշտոնյաների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ մի շարք պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին:

 

 

 

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արման Պետրոսյանին ազատել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից», - ասված է վարչապետի որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ Արծվիկ Նիկողոսյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Արծվիկ Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից», - ասված է որոշման մեջ:

Այնուհետեւ վարչապետը Արթուր Ղամբարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

 

 

 

 

 

 

 

 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով`

Արթուր Ղամբարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», - ասված է որոշման մեջ:

Պաշտոնից ազատվել է նաեւ Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Արա Մելիքջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից», - ասված է որոշման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին