ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, աշխատանքային փակ հանդիպում է ունենալու Պաշտպանության նախարարությունում:

Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՝ հավելելով, որ այս հանդիպումը կապ չունի Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքերի հետ: Նա այլ մանրամասներ չի հայտնել:

Հայտնի է, որ հանդիպումը կկայանա երեկոյան։


