ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ի՞նչի համար։
Փաշինյանը նույնիսկ կատակել է վիճակագրական ստի առիթով (Մարկ Տվենի խոսքերն են)։ Բայց վերանշանակել է։ Նիկոլ Փաշինյանը և Հայկական Ժամանակը շուրջ 20 տարի քննադատում էին այդ մարդուն վիճակագրական ստերի համար։ Ավաղ… եթե այդպես է ի՞նչ կարիք կար հեղափոխության։ Ստեփան Մնացականյանն ասել էր 7.5% աճի մասին։ Բա 7.5% աճ տված իշխանությանը վտարու՞մ են։ Հիմա ի՞նչ եք անելու։ Կամ տնտեսական ստերը շարունակվելու են, կամ էլ Փաշինյանի կառավարությունն անկում պետք է արձանագրի։
Նոր իշխանությունները պետք է հետևողական լինեն։ Այլապես կարելի է զրոյացնել վստահության պաշարը։ Օրինակ, քանի կար ասում էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ։ Հետո ՆիկոլՓաշինյանը գնաց մոտը և տեսավ մինչ այդ չտեսած թուղթը։ Է, լավ արեցիր։ Կլինի այդ թուղթը տպենք, որ բոլորը տեսնեն։ Բացի այդ, կլինի որ Արմեն Սարգսյանը կոնկրետ հաշիվ տա, թե ե՞րբ և ո՞րտեղ է հարստացել։
Սկզբից ներկայացավ որպես խոշոր գործարար, հետո հասկացավ, որ դա հարիր չէ նախկին դեսպանին և նախագահին ու ասաց, որ տղաների շնորհքն է։ Հետո հայտարարեց, որ աշխատավարձ չի ուզում։ Հետո մամուլից հուշեցին, որ եղբայր աշխ-ձ պիտի ուզես, որ պետության առաջ հաշվետու լինես, այլապես հարց է ծագում ո՞վ է քեզ վճարում։ Չ՞է որ այս մարդը նախագահ է։
Խոսք են տվել բացահայտել մարտի 1-ը։ Խնդիրը սա է. ո՞վ է կրակելու հրաման տվել։ Վաղն էլ ս՞ա ենք պարտակելու։
Հուսով եմ, որ այս ամենին կավելանա նախկին իշխանությունների սարքած մազութի գործը։ 3 տարի քաշքշելուց հետո, տեսնելով որ իմ մասով նման գործ չկա (դա էր պակաս, չ՞է որ ես եմ լուծել 24-ժամյա հոսանքի մատակարարման խնդիրը) մի կողմ քաշվեցին. նյարդերս ուտելուց հետո։ Դրանից հետո դիմել եմ դատախազություն։ եթե գործ չկա, ապա դատեք այդ մի քանի կլյաուզնիկին։ Դատախազն ինձ գրեց, որ այդ կլյաուզնիկները բացատրություն են գրել, որ կատակ են արել։ Իսկ ինձ հնարավորություն չտրվեց այս ամենը Հ1-ով հայտարարել։ Բայց այստեղ էլ պատվիրատու կար։ Ո՞վ էր։