▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլենք մեզ ուզում են Բախմուտի վերածել»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ալեքսանդր Բոժկոյի հրապարակումը՝ կից գրելով հետևյալը․ «Սա ցույց տվեք բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ Ռուսաստանը դառնա նաև մեր թշնամին։ Լա՞վ դաշնակից է։ Երևի չէ, բայց հրաշալի թշնամի կարող է լինել։ Նիկոլենք մեզ ուզում են Բախմուտի վերածել։ Չե՞ք հավատում։ Բախմուտի բնակիչներն էլ հաստատ չէին հավատում ու երևի մինչև տները լքելու պահը ծափահարում էին իրենց հպարտ իշխանություններին։ Ինչո՞վ ենք մենք մտածում, երբ վտանգում ենք մեր երկրի վերջին կտորները։ Ո՞վ ենք մենք»։

***

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Բախմուտ․․․
Բախմուտում կար 17 դպրոց (11600 աշակերտ)։
Բախմուտում գործում էր 29 մանկապարտեզ (3500 երեխա)
Բախմուտում կար 3 արհեստագործական ուսումնարան (2000 աշակերտ, 2 տեխնիկում
(6000 աշակերտ), մի քանի երաժշտական ​​դպրոց,
5 մշակութային օջախ, 12 գրադարան։
Բախմուտում գործում էր աղի հանքը և աշխարհի ամենամեծ ստորգետնյա համերգասրահը։
Բախմուտում էր գտնվում դասական շամպայն գինիների արտադրության խոշոր ձեռնարկություն։
Բախմուտում էր։
Դա եղել է․․․
Եղել է․․․
Նման քաղաք Ուկրաինայում այլևս չկա։
Որտեղ գալիս է «ռուզկի միռը»՝ այնտեղ ամեն ինչ այլևս դադարում է գոյություն ունենալ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին