Տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: Համաձայն կառավարության հաղորդագրության, նաև շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
Լուրեր․com-ը գրում է, որ Փարիզ այցից կառավարության կայքում հրապարակվել է 29 ֆոտո։ Ուշագրավ է, որ դրանցից 18-ը լրիվ նմանատիպ լուսանկարներ են՝ Փաշինյանի ու կնոջ քայլքը կարմիր գորգի վրա։ Պարզապես տարբեր են Աննա Հակոբյանի դեմքի արտահայտությունները։