ermenihaber-ը գրում է. Պոլսահայ գիտնական, լեզվաբան և լրագրող Սևան Նիշանյանը, ով անցյալ տարի ազատազրկման էր դատապարտվել, «Յենիփազար» բանտում հարցազրույց է տվել թուրքական «Հաբեր թուրք» լրատվական կայքին:
Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի Նիշանյանը խոսել է Հայոց ցեղասպանության, հայկական սփյուռքի մասին: Հարցին, թե որպես հայ, իր համար ինչ նշանակություն ունի Էթյեն Մահչուփյանի նշանակումը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում, Նիշանյանը պատասխանել է.
«Իհարկե, շատ կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, որ նրա մակարդակի որակյալ մասնագետը և մտավոր ունակությունների տեր անձը խորհրդական է նշանակվել: Թուրքիան 1915-ի առումով հնարավոր ամեն բան արել է: Դրանից ավել բան անել հնարավոր չէ: Բացի այդ Թուրքիայի հանրությունը այսօր հասել է մի աստիճանի, որ ասում է. «երանի, թե դա չլիներ»:
Այս անգամ էլ մեղավորն անմիջապես գտնվեց և մեղքը «Իթթիհադ վե Թերաքքի» (Միություն և առաջադիմություն) կուսակցության վրա գցեցին: Մինչդեռ «Իթթիհադ վե Թերաքքի» ասել նշանակում է Թուրքիա ասել: Ինչևէ, 100 տարի առաջ մեռնողը մահացել է, ո՞ւմ է հետաքրքրում… եղածը եղել է»:
Նիշանյանը հարցազրույց է տվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet