Նկարում եմ, թե ո՞նց են ոստիկանները պաշտպանում հակաեկեղեցականներին․ Վահագն Չախալյան
Դիտեք նաև՝
|
Թարմացված․ Հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ, լրագրողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանից հետաքրքրվել են՝ Մայր Աթոռը շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Մայր Աթոռը շարունակում է աղոթել։ Մայր Աթոռն իր հայտարարություններն արել է ժամանակին և շարունակում է այդ կարծիքի մեջ մնալ»,- ասել է նա։ |
Թարմացված․ «Շատ ոլորտներում տեսնում ենք՝ մի հատ բոբո են մտցրել քաղաքականության հանդեպ, որ՝ ա՛յ հանկարծ քաղաքականությամբ չզբաղվեք, վատ է։ Եկեք հասկանանք՝ ի՞նչ է քաղաքականությունը․ եթե խոսում ենք մեր երկրի ապագայից, Արցախից, իրավունքներից, արդյո՞ք դա քաղաքականություն է։ Էս ամենի մասին է ի վերջո եկեղեցին խոսում»,- հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք եկեղեցին իրավունք չունի իր տեսակետը հայտնելու, ընդհուպ վարչապետի հրաժարականը պահանջելու։
Թարմացված․ «Այս իշխանությունները 2018-ից սկսած՝ պլանավորված հարձակում են իրականացնում եկեղեցու դեմ։ Ավանդական, ազգային ինստիտուտների դեմ հարձակումը բնորոշ է բոլոր, այսպես կոչված, գունավոր կամ թավշյա հեղափոխություններին, որովհետև նրանց նպատակը հասարակությանը պառակտելն է։ Էդ նպատակով էլ հարձակում են գործում էն ինստիտուտների դեմ, որոնք կարող են միավորող ֆունկցիա կատարել»,- հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողների մասին՝ նշել է․ «Դրանք լուսանցքային դեմքեր են, ուղղորդվում են իշխանութան կողմից, հանրային լայն աջակցություն չունեն»։«Այս իշխանությունները 2018-ից սկսած՝ պլանավորված հարձակում են իրականացնում եկեղեցու դեմ։ Ավանդական, ազգային ինստիտուտների դեմ հարձակումը բնորոշ է բոլոր, այսպես կոչված, գունավոր կամ թավշյա հեղափոխություններին, որովհետև նրանց նպատակը հասարակությանը պառակտելն է։ Էդ նպատակով էլ հարձակում են գործում էն ինստիտուտների դեմ, որոնք կարող են միավորող ֆունկցիա կատարել»,- հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու՝ ընթացող ակցիայի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողների մասին՝ նշել է․ «Դրանք լուսանցքային դեմքեր են, ուղղորդվում են իշխանութան կողմից, հանրային լայն աջակցություն չունեն»։
Դիտեք նաև՝


