▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման իրավիճակներում բոլորս մոռանում ենք, որ «տուն տանելու աղջիկների» մոտ քրֆել չի կարելի

 

Մի հատ հետաքրքիր բան կա... Բոլորս գիտենք, որ մեր հասարակության մեջ ընդունված չի, որ նորմալ աղջիկը քֆուրներով խոսա, կամ գտնվի ինչ-որ միջավայրում, որտեղ աջ-ձախ հայհոյում են, այն էլ հայերեն (հըլը անգլերենն ու ռուսերենը ինչ-որ տեղ ականջին մոտ էն դառել ֆիլմերի, երաժշտության և այլնի հետևանքով):
Տղաներն էլ էն թասիբով բան անպայման հետևում են, որ իրանց քրերը, ծանոթները ու ընդհանրապես հայ աղջիկները այդպիսի բառեր չլսեն: Բայց արի ու տես, էն պահին երբ մի շատ զարհուրելի բան ա լինում, էն ամենավերջին գռեհիկ սեռական բնույթի քֆուրներով լի պոստեր ու քոմենթներ են գրում էտ տղաները ու նաև աղջիկները, ով էլ չի գրում՝ լայքում ա...
Դա ո́՞նց ա պետք հասկանալ: Ստացվում ա, որ եթե թեմա չկա, կամ էտքան էլ զարհուրելի թեմա չի՝ մենք տուն տանելու աղջիկ ենք, ոչ լսել ենք էտ բառերը, ոչ գիտենք, համ էլ որ մեր ախպերները իմանան մեր ներկայությամբ տենց բառեր եք ասում ՝ կգան գլուխներդ կջարդեն: Իսկ երբ իրոք քֆուր տալու թեմայա՝ վայ ես դրա մաման!!!!
Նույն էլ տղեքը, որ իրանց թույլ չեն տալիս տենց բաներ, բայց հենց իրանց պատկերացնելով արժանի թեմայա՝ բերանները 3-4-ի վրա բացում են: Անտրամաբանական պահվածք ա, որը ցույց ա տալիս էտ ամեն ինչի արհեստականությունը: Բոլորս էլ գիտենք էտ քֆուրները ու էն 18-դ տարի ջենթլմեններն ու դքսուհիները չենք: Սոց. կայքն էլ նույն կյանքն ա, կապ չունի ով ում ա սպանել, եթե մորդ մոտ էտ բառերը չէիր ասի, ուրեմն ստեղ էլ մի ասա, իսկ եթե կարծում ես որ օքեյ ա, ուրեմն ուրիշ անգամ արհեստական կեղծ-բարոյական միջավայր մի ստեղծի: Էտքան բան:

Մի հատ հետաքրքիր բան կա... Բոլորս գիտենք, որ մեր հասարակության մեջ ընդունված չի, որ նորմալ աղջիկը քֆուրներով խոսա, կամ գտնվի ինչ-որ միջավայրում, որտեղ աջ-ձախ հայհոյում են, այն էլ հայերեն (հըլը անգլերենն ու ռուսերենը ինչ-որ տեղ ականջին մոտ էն դառել ֆիլմերի, երաժշտության և այլնի հետևանքով):
Տղաներն էլ էն թասիբով բան անպայման հետևում են, որ իրանց քրերը, ծանոթները ու ընդհանրապես հայ աղջիկները այդպիսի բառեր չլսեն: Բայց արի ու տես, էն պահին երբ մի շատ զարհուրելի բան ա լինում, էն ամենավերջին գռեհիկ սեռական բնույթի քֆուրներով լի պոստեր ու քոմենթներ են գրում էտ տղաները ու նաև աղջիկները, ով էլ չի գրում՝ լայքում ա...

Դա ո́՞նց ա պետք հասկանալ: Ստացվում ա, որ եթե թեմա չկա, կամ էտքան էլ զարհուրելի թեմա չի՝ մենք տուն տանելու աղջիկ ենք, ոչ լսել ենք էտ բառերը, ոչ գիտենք, համ էլ որ մեր ախպերները իմանան մեր ներկայությամբ տենց բառեր եք ասում ՝ կգան գլուխներդ կջարդեն: Իսկ երբ իրոք քֆուր տալու թեմայա՝ վայ ես դրա մաման!!!!
Նույն էլ տղեքը, որ իրանց թույլ չեն տալիս տենց բաներ, բայց հենց իրանց պատկերացնելով արժանի թեմայա՝ բերանները 3-4-ի վրա բացում են:

Անտրամաբանական պահվածք ա, որը ցույց ա տալիս էտ ամեն ինչի արհեստականությունը: Բոլորս էլ գիտենք էտ քֆուրները ու էն 18-դ տարի ջենթլմեններն ու դքսուհիները չենք: Սոց. կայքն էլ նույն կյանքն ա, կապ չունի ով ում ա սպանել, եթե մորդ մոտ էտ բառերը չէիր ասի, ուրեմն ստեղ էլ մի ասա, իսկ եթե կարծում ես որ օքեյ ա, ուրեմն ուրիշ անգամ արհեստական կեղծ-բարոյական միջավայր մի ստեղծի: Էտքան բան:

 

Վազգեն Սաղաթելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին