▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման մանիպուլյացիաներ անող ցանկացած գործիչ դիտարկվում է, որպես անբարոյականի վաստակ․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առողջապահության նախարարը հաստատեց, որ իր տեղակալի կողմից հրապարակված մահճակալներով լեցուն մարզահամերգային համալիրի նկարը՝ հին նկար է:

Բոլորս էլ հասկանում ենք, որ առողջապահության ոլորտի աշխատանքների հետ առնչություն չունեցող մարդկանց մեծ մասը վախենալու է «ահազանգերի» նման ձևաչափից:

Հիմա ինչպե՞ս չասեմ, որ նման մանիպուլյացիաներ անող ցանկացած գործիչ իմ և ոչ միայն իմ կողմից դիտարկվում է, որպես անբարոյականի վաստակ: Ուրեմն դուք, չունենալով բնակչության իրազեկման որևէ արդյունավետ մեթոդ, փորձում եք վախի մթնոլորտ ձևավորե՞լ... Դրանո՞վ եք երկիր ղեկավարելու... Դրանո՞վ եք բերած ապրանքը իրացնելու....

Ամոթ է... չնայած սրանց թիմը որտեղի՞ց պետք է իմանա, թե ամոթը ինչ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին