Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ երեկվա արյունահեղությունը հիմա էլ Երևանի հանարապետական հիվանդանցում է շարունակվում: Գավառում վիրավորվածներին տեղափոխել են հանրապետական հիվանդանոց՝ Արմենիա ԲԿ, եւ նորատուսցի վրիժառուները շտապել են Երեւան։

«Հրապարակ»-ն է գրում և նշում, որ հիվանդանոցի աշխատակիցը ասել է, որ բժշկի վրա են հարձակվել, այս պահին տարածքը շրջափակել են քրեական ոստիկանության աշխատակիցները:
Հիվանդանոցի հերթապահ բժիշկը հաստատել է, որ երեկ Գավառում վիրավորվածները տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց, հաստատել է նաև, որ հիվանդանոցի տարածքում այս պահին քրեական ոստիկանության ծառայողներ կան, սակայն հերքել է, որ այսօր հարձակման փորձ է կատարվել:
Հետագայում կայքի աղբյուրն ասել է, որ հարձակումը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել, կան բերման ենթարկվածներ. ոստիկանությունը՝ Գավառի դեպքերի մասին
Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Հայտնի են Գավառի ողբերգական դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավիրել են հիվանդանոցը. Մարզպետը մանրամասնում է
Գավառում միջադեպի հետեւանքով մահացածը ռազմական ոստիկանության քննիչ չէ․ ՊՆ խոսնակ


