▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորք-Մարաշում կրակել են քաղաքապետարանի մաքրման հիմնարկի աշխատակիցների ուղղությամբ

Դեկտեմբերի 8-ին 61-ամյա արցախցի Ս. Ա․-ն հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոցի մոտակայքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ ինչ-որ մեկը բղավել է իր վրա, հանել լինգը, որպեսզի հարվածի իր հետ աշխատող մեկ այլ անձի, որից հետո ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ:

ԱրմԼուր․am-ն է գրում ու նշում․ «Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները արցախցի քաղաքացու ահազանգին ընթացք են տվել ու պարզվել է, որ 24-ամյա Գ. Մ․-ն Արմենակյան փողոցում կրակոցներ է արձակել: Բանն այ է, որ 61-ամյա Ս․Ա․-ն որպես հավաքարար աշխատում է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկում և մի քանի այլ անձանց հետ նշված փողոցում մաքրություն է կատարել, որի ժամանակ Գ․Մ․-ն փողոցում աղբ է թափել։ Նրան նկատողություն են արել, ինչից սկսվել է իրարանցում եւ որից առաջացել է վիճաբանություն, և 24-ամյա Գ. Մ․-ն կրակել է մեկնարկային ատրճանակից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին