Ինչպես արդեն հայտնի է, Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Հավելենք, որ Արթուր Վարդանյանն արցախյան ազատամարտի մասնակից Վալերի Վարդանյանի որդին է: Նա միաժամանակ «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության նախագահն է: Այդ կազմակերպության պնդմամբ` իրենք մասնակցել են Քեսաբի ազատագրմանը, սակայն դա հաստատող որևէ փաստ չկա:
Ստորև ներկայացնում ենք Արթուր Վարդանյանի լուսանկարները, որոնք վերցված են Հասմիկ Հայոց Վահան ֆեյսբուքյան էջից: