▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ պորտալարը կտրած չի եղել․ նոր մանրամասներ՝ Գյումրիում հայտնաբերված նորածնի մասին

Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։

Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։

ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնել են, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10-ին:

Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:

Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:

Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին