▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան կհարցնեի՝ ինչո՞ւ ես իմ ողջ կյանքում իմ տոկունությունը փորձել...Քոչարյանի պատասխանները՝ Մարսել Պրուստի հարցերին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցի ավարտին պատասխանել է հաղորդավարի ավանդական դարձած ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր և քննադատ Մարսել Պրուստի հարցերին:

  1. Ի՞նչն եք Դուք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը
    -Իմ կարիերան
  2. Ի՞նչն եք ամենից շատ գնահատում
    -Ընկերությունը
  3. Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ երեք ցանկություն կհայտնեիք
    -Կհրաժարվեի
  4. Ո՞ր թերությունն եք Դուք հեշտությամբ ներում
    -Վախկոտությունը
  5. Իսկ ո՞ր թերությունը երբեք չեք ների
    -Դավաճանությունը
  6. Ո՞ր մարդկային հատկանիշն եք ամենից շատ գնահատում
    -Հավատարմությունը
  7. Սատանան Ձեզ առաջարկել է անմահություն՝ առանց նախապայմանների, կվերցնե՞ք
    -Ո՛չ
  8. Ձեր գլխավոր ո՞ւժը
    -Հաստատակամությունը
  9. Ձեր գլխավոր թուլությո՞ւնը
    -Չունե՛մ այդպիսիք, ավելի ճիշտ՝ չեմ ուզում դրա մասին խոսել: Չեմ ուզում ոչ ոքի ուրախացնել:
  10. Եթե հանդիպեք Աստծուն, ի՞նչ կասեք նրան
    -Նրան կհարցնեի՝ ինչո՞ւ ես իմ ողջ կյանքում իմ տոկունությունը փորձել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին