▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք երբեմն չափն անցնում են՝ Հայաստանի քաղաքացիների հետ խոսելով անհարգալից. Նաիրա Զոհրաբյան

Ագգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ծառայություններ մատուցող կենտրոնների կողմից անհարգալից վերաբերմունքի մասին:

 

 

 

 

 

 

Նա մայիսի 31-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին խնդրեց այդ կենտրոններին զգաստացնող թերթիկ ուղարկել:

 

 

 

 

 

«Ես գիտեմ, որ նախարարությունն ուղղակի միջամտություն ու ազդեցություն չունի վիզաների կենտրոնների վրա, բայց նրանք երբեմն չափն անցնում են՝ Հայաստանի քաղաքացիների հետ խոսելով անհարգալից, 90 անգամ ուղարկելով մի թղթի հետևից, որ պարզվում է պետք էլ չի:

 

 

 

 

 

Խնդրում եմ ուղարկել նրանց զգաստացնող թերթիկ որպես ի գիտություն, որ իրենք հասկանան՝ գործ ունեն ՀՀ քաղաքացու հետ, ինչպես մենք ենք հարգանքով վերաբերվում իրենց, նույն վերաբերմունքն իրենք մեր հանդեպ ցուցաբերեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբյանը:

Նման մի քանի կենտրոններ են գործում Հայաստանում:

 

 

 

 

 

Նախկինում քննադատությունների բազմիցս արժանացել է «Միավորված վիզաների դիմումների կենտրոնը», որը ծառայություններ էր մատուցում Հունաստանի, Լիտվայի դեսպանատներին և Իսպանիայի գլխավոր հյուպատոսարանին: TLScontact կենտրոնը վիզաների դիմում-հայտերի լրացման ծառայություններ է մատուցում Իտալիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանություններին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին