▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշանածին առևանգել ու բռնաբարել է

Pastinfo.am-ը գրում է. Նշանածին առևանգելու և բռնաբարելու համար 32-ամյա Արտուշը դատապարտվեց  6 տարի ժամկետով ազատազրկման:  Գործով մյուս երկու ամբաստանյալները՝ Լևոնը և Ղազարը, ովքեր օգնել էին Արտուշին նշանածին առևանգելու գործընթացում,  դատապարտվեցին 4-ական տարի ժամկետով ազատազրկման: Ղազարի նկատմամբ  պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝  նրա նկատմամբ սահմանվել է  4 տարվա փորձաշրջան:

32-ամյա Արտուշը մի քանի անգամ գնացել է գործընկերոջ տուն, որտեղ տեսել և հավանել է նրա քրոջը, փոխադարձ համաձայնությամբ նրանք հանդիպել են, ապա՝ լրջացրել հարաբերություններն ու նշանվել:  

Նշանդրեքից որոշ ժամանակ անց աղջիկը որոշել է նշանադրության մատանին ետ վերադարձնել, այդ որոշման  պատճառ է դարձել  այն, որ տղայի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ տղայի մերձավորները հարբել են, ձևավորվել է տհաճ մթնոլորտ, աղջկա ընտանիքը որոշել է հեռանալ նրանց տանից:  Այս ամենից  աղջիկը հիասթափվել է ու որոշել խզել նշանածի հետ հարաբերությունները:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին