▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։

Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա իրավապահներին ասել է, թե ինքը «նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Միքայելյանն ամբիոնից սպառնացել էր Մարուքյանի եղբորը, ասելով՝  «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ», մի մոռացի, թե ինչ կառույց եմ ներկայացնում․․․ Փաստորեն, մինչ իշխանությունը պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, իրենց շարքերում այդ ենթամշակույթը ծաղկում է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին