▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՛չ ճնշում են չափում, ո՛չ պամպերս փոխում, հիվանդները պառկելախոցերով են». Վարդան Ղուկասյանը խումբ է ուղարկել խնամքի կենտրոն

Արդեն տեղեկացրել ենք, որ «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը զանգահարել է Armmed հիվանդների, տարեցների և ծերերի խնամքի կենտրոն:

«Մինչ մենք ձեզ հետ զրուցում ենք, մեր աշխատողները թող տեսնեն կենտրոնում գտնվող հիվանդներին»,- տնօրեն Գրիգոր Պողոսյանի հետ զրույցում ասել է Ղուկասյանը: Վերջինը հետաքրքրվել է՝ ո՞վ է բուժքույրը, որտե՞ղ է սովորել, որտե՞ղ են նշվում տվյալ օրը մատուցված ծառայությունները, որտե՞ղ է փակցված սննդի «մենյուն» և այլ հարցեր: Զրույցից հետո Ղուկասյանը նշել է, որ սպառիչ պատասխան չստացավ իր հարցերին. «Ըտեղ ո՛չ ճնշում են չափում, ո՛չ շաքար, ո՛չ էլ պամպերս են փոխում... Սա պետք է ստուգի դատախազությունը, սոցապը, օմբուդսմենի գրասենյակը, որ մի անգրագետ, գործիչ գլուխ չհանող անձնավորություն, բացել է խնամքի կենտրոն, պահանջում է ամիսը մինչև հազար դոլար ու էդ ծերերի եթիմները բերել են իրենց ծնողներին գցել սենց մի համակենտրոնացման ճամբար»,- հայտարարել է Ղուկասյանը: Նա զանգահարել է նաև ոստիկանության բաժին, հայտնել, որ խնամքի կենտրոնում գտնվում է 11 հիվանդ. «Այդ մարդիկ գտնվում են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքում. ո՛չ մասնագետ կա, ո՛չ բուժքույր կա, ո՛չ նորմալ սնունդ կա, ո՛չ հսկողություն: Արդյունքում մարդիկ դանդաղ մեռնում են: Ձեր աշխատողները թող գնան էնտեղ, արձանագրեն թերությունները»,- նշել է Ղուկասյանը: Նա դիմել է նաև ՄԻՊ-ի գրասենյակ. «Եթե դուք գնաք, ձեզ ցույց են տալու տետր, որտեղ ո՛չ ամսաթիվ կա, ո՛չ գրված ա՝ էդ տետրն ինչի համար ա, ո՛չ կնիք ունի, ո՛չ բան: Մտեք ու արձանագրեք»:

***

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն:

Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք խնդիրներ:

Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում: Արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին և կպահանջվեն հրատապ լուծումներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին