▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք ձեզ իրավունք չի վերապահել կասկածի տակ դնել իմ խոսքերը. Արփինե Հովհաննիսյանը` Բագրատյանին

 

 

 

Այսօր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դեմ էր լրագրողների իրավունքն ամրագրող նախագծին: «Ինչպես Կառավարության նիստերն եք ուզում դռնփակ անել, այնպես էլ այս դեպքում: Այսինքն, այն խնդիրները, որ դուք որոշել եք անել, դա անելու եք ամենակարճ ճանապարհով՝ հանրությանը հրապարակային չդարձնել նիստերը՝ դրանով իսկ խախտելով մարդու իրավունքները: Կարծում եմ՝ որեւէ փոփոխություն մտցնել պետք չէ ու գործող կարգավորումը շատ լավն է»:

Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց. «Պարոն Բագրատյան, ոչ ոք ձեզ իրավունք չի վերապահել կասկածի տակ դնել իմ խոսքերը, թե ես լրագրողական համայնքից չունեմ նման դիմում: Կառավարության նիստերի դռնփակ լինելու հարցը այս դահլիճում դեռեւս կքննարկվի, սակայն դա որեւէ կերպ չի վերաբերում այն կարգավորմանը, որ ես եմ առաջարկում: Եթե գործող կարգավորումը լավն է, ապա դուք կքվեարկեք այս նախագծին դեմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին