Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Նկատել ե՞ք, որ երբ կրիմինալ աշխարհի ինչ-որ հայտնի մարդ է մահանում, բոլորիս շրջապատում միանգամից հայտնվում են մարդիկ, ովքեր շատ մոտ էին հետը, ծանր են տանում, օրը մի քանի անգամ ասում են. «Lավ ախպեր, էս ի՞նչ եղավ մեր «եսիմ ում» հետ, ախր ինքը այդ տղեն չէր էլի որ պիտի սենց գնար, արդար տղա էր շատ»:
Հիմա Լյովիկի դեպքն է... Այսօր մեկը, ով համոզված եմ չունի ու չի կարա ունենա որևէ կապ այդ մարդու հետ նստած է դագաղ դեմքով, վերջը տեսավ խառն եմ, չեմ հարցնում ինչ ա եղել, ինքը սկսեց. «Էհ ախպեր ի՞նչ ասեմ... Ողորմի»: Ասում եմ. «Ո՞վ ա մահացել, ախպեր»: «Ո՞նց բրատ, չիմացա՞ր... Մեր Լյովիկին են խփել»... Ասում եմ. «Լյովիկին գիտեմ որ խփել են, ուղղակի չգիտեի որ ձերն ա»:
«Դե ախպեր, անձամբ չէի ճանաչում, բայց դե օբշի ախպերություն կա հետը լիքը, շատ կարգին տղա էր էլի ինքը...»: Ու էս տղու պես լիքն էն երկրում, որ նման կերպ ուզում են իրանց ներգրավվածությունը ցույց տան քաղաքի անցուդարձին... Սա տաքսիստների «Ռուսաստանի բիզնեսների» սինդրոմի մի այլ դրսեվուրում է, իրանք հոմ հասարակ տղերք չեն, սաղին էլ գիտեն, սաղի հետ էլ տալ-առնել կա... Չեմ զարմանա որ էսօր մի շարք տաքսիստներ էլ անտրամ լինեն... Դե բա իրանց Լյովիկին են խփել... Էս ի՞նչ կյանք ա ((((((