▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց որ Հրաչին Ռուսաստանը դատեց, նույն ձև մեր երկիրն է դատապարտելու դրան. Շմայս. armlur.am

Երեկ հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցնցել է ողջ հայությանը: Դժբախտությունն ու մեծ վիշտը հայերի հետ կիսելու համար ռուսական ռազմաբազայի հրամանատարական անձնակազմը պարտավոր էր գալ Հայաստան: Այս համոզմանն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով Armlur.am-ի հետ զրույցում վստահաբար շեշտել է, որ 6 անդամ ունեցող ընտանիքի սպանդի մեղավորն իր դատաստանը պետք է Հայաստանում ստանա:
«Եթե հանցագործությունը կատարվել է մեր երկրում, ուրեմն՝ մեր երկիրն է դատ ու դատաստան անելու: Ոնց որ Հրաչին Ռուսաստանը դատեց վթարի դեպքից հետո, նույն ձև մեր երկիրն է դատապարտելու դրան, նույնիսկ ցմահ կարող է գնալ: Իսկ այդ պաշտոնյաներն իրավունք չունեին չգալու. իրավունք չունեն մեզ հետ վիշտը չկիսելու: Ուրիշ բաներ մի՛ մտածեք, հաստատ այստեղ է լինելու դատաստանը»,- շարունակել է զրուցակիցը:
Ինչ վերաբերում է հանրության շրջանում այս պահին դեպքի միակ կասկածյալի ազգությունն անվերջ քննարկելուն, Առաքել Մովսիսյանը նկատեց, որ կարևոր չէ մարդասպանի ազգությունը. մի ողջ ընտանիք այլևս չկա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին