Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությամբ Օնիկ Գասպարյանը փորձեց իր վրայից մաքրել ռազմական խայտառակ պարտության արյունը,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Օնիկ Գասպարյանն արեց աշխարհի միակ օնլայն ռազմական հեղաշրջումը՝ նման բան չի եղել, երբ ինտերվյուներով հեղաշրջում անես։ Չեմ մտնում իրավական թեմայի մեջ, երբ ԳՇ պետն իր անհամաձայնությունն է հայտնում քաղաքական ղեկավարությանը ու կոչ անում հեռանալ իշխանությունից՝ դա այդքան էլ հեղաշրջում չէ, բայց այդքան էլ պարկեշտ պահելաձև չէ՝ մի քիչ հղի վիճակ է»։
Ըստ Մինասյանի՝ Օնիկ Գասպարյանը ժամանակակից լեզվով ասած՝ արտադրեց կոնտենտ, որից հետո ընդդիմությունը վրաններ տեղադրեց Բաղրամյան պողոտայում։
«Քաղաքականություն Հայաստանում չկա, որի շուրջ կարելի էր հավաքել միս ու արյուն։ Բոլորս սկսեցինք խաբել մենք մեզ, որ այ հիմա Օնիկ Գասպարյանը... Առանց հիշելու, թե Օնիկ Գասպարանն ինչու դա արեց։ Այստեղ գալիս է եռանկյունու երկրորդ կտորը։ Օնիկ Գասպարյանն իր վրայից մաքրելռազմական խայտառակ պարտության արյունը, կամ փորձեց դա անել»։
Մինասյանը հարցրեց կոնկրետ օպերացիայի մասին՝ Լելե Թեփեում ինչո՞ւ զոհվեցին տղաները և ո՞վ է կոնկրետ հրամաններ տվել։ Հավելեց, որ ավելի շատ հարց ունի Օնիկ Գասպարյանին և գեներալներին։
«Նրանք հանկարծակի մեկ օրում հիշեցին, որ պրոբլեմ կա, հետո մյուս օրը մոռացան, որ պրոբլեմ կա։ Մեկ պահանջում են Փաշինանի հրաժարականը, մեկ երկրորդ դասարանի երեխայի պես դեմը կանգնած են։ Դուք սպա՞ եք, թե ոչ»,- ասաց Մինասյանը։
Միքայել Մինասյանի հարցազրույցն ամբողջությամբ ՝ դիտեք այս հղումով