▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օնիկ Գասպարյանի հորդորը ղեկավարման ենք վերցնում որպես հանձնարարական. ԶՈՒ ղեկավար կազմի հայտարարությունը

Զինված ուժերի ղեկավար կազմը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10032021թ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ուղերձով էր հանդես եկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը:


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին