▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օնիկ Գասպարյանին ձերբակալելու ցանկություն ունեցողները չեն էլ պատկերացնում, թե ինչ պայթյունի կբերի դա

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին թեման մի քանի օր է շրջանառվում է։

Մի մասը թեման առաջ են քաշում որպես ենթադրություն կամ օբյեկտիվ վերլուծության արդյունք, մի մասը՝ որպես ներքին տեղեկատվություն։

Սրա հետ կապված մի բան ասեմ․ նման ցանկություն ունեցողները, հրաման իջեցողներն ու կատարողները չեն էլ պատկերացնում, թե ինչ պայթյունի կբերի Գասպարյանի ձերբակալությունը։

Դա, ի դեպ, կարագացնի նաև քաղաքական գործընթացները՝ բերելով անխուսափելի իրադարձությունների։

Ինչ ասեմ՝ փորձեք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին