▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ իր հետ 2 րոպե շփվեք՝ կհասկանաք, թե ինչ խղճուկ ոչնչություն է. Հունան Պողոսյանը՝ Պերմյակովի մասին

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե Գյումրիում 6 անձի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պրեմյակովը հայտնաբերման պահին եղել է քաղաքացիական հագուստով:

asparez.am-ի փոխանցմամբ՝ Հ. Պողոսյանն ասել է, որ նա ինքնաձիգով եւ երկու փամփշտակալով՝ լիցքավորված մարտական փամփուշտներով, հունվարի 12-ին լքել է իր մարտական դիրքը: Ըստ նրա նախնական հայտարարության՝ սահմանն անցնելու ցանկություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին թաքնվել է. «Նկատվել է վերակարգի մոտ, նույնիսկ արգելված գոտի չի մտել: Որպես կանոն, այդ գոտուն մոտենալիս առանց նախազգուշացման կարող են վնասազերծել: Եղել է քաղաքացիական հագուստով եւ այդ հագուստով էլ բերման է ենթարկվել:

Նախաքննության ընթացքում բազմակողմանիությունը, լրիվությունը եւ օբյեկտիվությունը կապահովվի, կնշանակվեն մի շարք տարաբնույթ փորձաքննություններ եւ արդյունքում արդեն վերջնական պատկերը կունենանք»: Հ.Պողոսյանի վստահեցմամբ՝ հայկական կողմը լիարժեք մասնակցում է գործի թննությանը: ՀՀ քննչական կոմիտեում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանություն կատարելու փաստի առթիվ, ռուսական կողմն էլ հարուցել է քրեական գործ՝ դասալքության եւ նորից սպանության փաստի առթիվ: Այս պահին որոշվում են դատավարական ընթացակարգերը՝ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ: Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր է՞, որ ռուսական կողմն իրականացնի գործի քննութունը, իսկ հայկական կողմը զուտ մասնակցի՝ Վ.Պողոսյանն ասել է. «Իրենց համապատասխան պաշտոնյանները, այդ թվում նաեւ երեկ ժամանած վերադաս ղեկավարները նպատակահարմար են գտնում, որ գործը փոխանցեն հայկական կողմին:

Դուք մի գրամ մի կասկածեք, որ արժանի պատիժը ստանալու է, ուղղակի կա օրենսդրության համապատասխանեցում, դատավարական ընթացակարգեր եւ այլն: Ձեր մոտ թող թյուր կարծիք չստեղծվի, որ ոստիկանները չկարողացան հայտնաբերել եւ այլն: Շատ փակագծեր չբացելով ասեմ, որ սա համագործակցության դասագրքային օրինակ է»: Թե Պրեմյակովը հոգեկան ի՞նչ վիճակում է գտնվել՝ պարզ կդառնա փորձաքննություններից հետո: Փոխոստիկանապետը նշել է, որ ուսումնասիրվում է նրա անցյալը, ստուգվելու են զորակոչման հիմքերը, պատմությունը եւ այլն. «Որ իր հետ 2 րոպե շփվեք՝ կհասկանաք, թե ինչ խղճուկ ոչնչություն է»,-նշել է փոխոստիկանապետը եւ ավելացրել, որ նրան հայ փաստաբան է տրամադրվել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին