Հարգելի տրամաբանությունից մի փոքր կաղացող համերկրացիներ. երբ ասում եք, որ Հայաստանը միացավ Մաքսային Միությանը քանի որ Ռուսաստանը ապահովում է մեր անվտանգությունը ու պաշտպանում մեր սահմանները, ցանկանում եմ իմանաք, որ այս աշխարհում մարդու անվտանգությունը պաշտպանելը չի սահմանափակվում զորքերը զինելով և ի գիտություն ձեզ ասեմ, որ ցանկացած ազգի կամ մարդու ամենամեծ անվտանգությունը դա ազատ լինելն է և համապատասխանաբար ամենաանպաշտպան մարդն էլ ստրուկն է: Ու եթե կյանքներումդ մի երկու ֆիլմ նայած լինեիք /դե գիրք կարդալու մասին խոսք չկա/ ապա կտեսնեիք, որ ամենալավը զինում են ստրուկներին՝ գլադիատորական մարտերց առաջ, որ տերերը բեմերում նստեն ու նայեն թե տարատեսակ զենքերով զինված ստրուկները, իրար ինչպես են սատկացնում: