▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով. վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է, որ «հնարավոր է՝ մի օր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ բանագնաց գնա ղարաբաղյան հարցով»:

«Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ինչպես հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ինչպես Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», - ասել է Խառատյանը։

 

 

 

 

 

 

 

Նա ասել է, որ Հայաստանում շատ չեն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ամբողջ գործընթացին:

Հարցին, թե հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցի որևէ հանդիպման ընթացքում, Խառատյանը պատասխանել է, որ «որևէ մեկը չգիտի՝ ինչ կլինի մեկ ամիս հետո, մեկ կամ հինգ տարի հետո»:

 

 

 

 

 

 

«Իրավիճակներ կարող են փոխվել, որտեղ այդ մարդկանց և գիտելիքը, և իմացությունը, և փորձը անհրաժեշտ կլինի կիրառել։ Եվ այս դուռը պետք չէ փակել։ Երբեք։ Որովհետև կկորցնենք շատ ավելի մեծ բան», - ասել է նա՝ հավելելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին