▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրենքով գողեր են զանգել ինձ․ Բաբաջանյան

Ուզում եմ տեղեկացնել, որ երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ հետ և սպառանալից հայտարարություններ արել»,- այսօր ԱԺ նիստում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Դե իհարկե, հասկանալի է, թե ովքեր են հովանավորվում դատական համակարգի, այդ թվում՝ ԲԴԽ-ի կողմից։ Ուրեմն զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանե՛ք, դուք իմ վախը վաղուց բռնել եք։ Ես, երեքուկես տարի անազատության մեջ գտնվելով, օրենքով գողերի հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել, էնպես որ՝ վե՛ր ընկեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք, կգանք ձեր հետևից»,- ասաց Բաբաջանյանը։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին