168.am-ը, հղում անելով ռուսական Rosbalt լրատվական գործակալությանը, գրում է, որ 2014 թվականի հունվարի 2-ին հրապարակվել է Յուրի Վերշովի «Օրենքով գողերը սպասում են նոր բոսսին և նոր պատերազմին» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ռուսական հանցագործ աշխարհը ոչ տևական անդորրից հետո սկսել է պատրաստվել նոր պատերազմի:
Դա կապված է 2014 թվականի գարնանը «օրենքով գող» Զախարի Կալաշովի (մականունը՝ Շաքրո Երիտասարդ) Ռուսաստան վերադառնալու հետ, ով ներկայումս ազատազրկում է կրում Իսպանիայում: Ներկա դրությամբ նա հանդիսանում է ռուսական մաֆիայի «բոլոր բոսսերի բոսսի» տեղի թիվ 1 հավակնորդը, ինչը թափուր է մնացել «օրինաճանաչ» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունից հետո:
Մոսկվայում Շաքրոյի հայտնվելը ձեռնտու չէ սլավոն գանգսթերներին, որոնք ներկայումս փաստացիորեն առաջատար դիրքեր են զբաղեցնում քրեական աշխարհում, ինչպես նաև նորաթուխ «օրենքով գողերին», որոնց Շաքրոն կարող է զրկել «տիտղոսից»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում