▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գողին» ապօրինի եղանակով ձերբակալում են՝ «օրենքով գող» լինելու համար

«Օրենքով գողին» ապօրինի եղանակով ձերբակալում են՝ «օրենքով գող» լինելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հրապարակելով նաև թելեգրամյան ալիքներից մեկով տարածվող տեսանյութը։

«Մի քանի իրավական նկատառում՝

1) Ձերբակալելիս ձեռնաշղթա կարելի է կիրառել միայն եթե ձերբակալվողը կարող է վնաս հասցնել ոստիկաններին կամ փախուստի դիմել։ Այս իրավիճակում երկուսն էլ ԲԱՑԱՌՎԱԾ ԷՐ։

2) Ձեռնաշղթայված ձերբակալվածին «պառկացնել» կարելի է միայն այն դեպքում, եթե նա մինչ այդ դիմադրում էր կամ փախուստի փորձ էր կատարել։ Զուտ նվաստացման նպատակով «պառկացնել» ՉԻ ԿԱՐԵԼԻ։

3) Ձերբակալելիս դիմադրելու հնարավորություն չունեցող անձին հարվածել ՉԻ ԿԱՐԵԼԻ»,֊գրել է իրավապաշտպանը։
«Փաստինֆո»֊ի հաղորդմամբ՝ խոսքը օրենքով գող Պզոյի մասին է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին