iravaban.net-ը գրում է, որ ներկայումս գործող «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնային դրույքաչափը կազմում է 373.540 դրամ:
2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին:
Նշված իրավական ակտով բարձրանալու է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը: 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ վարչապետի աշխատավարձը դառնալու է 1.190.520 դրամ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: