Հոմերոս Երիցյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Ծնվել է Լոռու Սանահին գյուղում, 1938 թվականին: Այժմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր է: Նա նաև ստեղծագործում է: Գրել սկսել է դեռ դպրոցական տարիներից, բայց գրական գործերն ասպարեզ է հանել ավելի ուշ: Ասում է՝ որքան խորանում է ֆիզիկայի մեջ, այնքան իր համար ուրիշ աշխարհներ է բացահայտում:
Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում