▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո՝ «Գօ'զալ»

Ստյոպա Սաֆարյանը՝ համացանցում տարածված աղմկահարույց սքրինշոթերի մասին

Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը. Ոստիկանություն

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մխիթարյանը բացում է իր գոլերի հաշիվը «Ռոմայում»

Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Իտալիայի առաջնություն. «Ռոմա»-«Սասսուոլո». ՈւՂԻՂ

Պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը պարզեցվել է

Հիմա մենք հնարավորություն ենք տալիս, որ «Լիդիանը» միջազգային արբիտրաժում շահի Ամուլսարի գործը.. . .

Խայտառակ վիճակ․․․Ի՞նչ էր կատարվում գերեզմաններ տանող ճանապարհին

Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Մեղրիի ոստիկանները պարզել են, թե ինչ հանգամանքներում է հրդեհվել Լեհվազ համայնքի անտառը

Դե ձեզ տեսնեմ, իմ բյուր սանիկներ, ձեր քավորին ի՞նչ գործի կդնեք մի օր․ Աշոտյան

Էսքան հայհոյանք, մաղձ, զզվանք ու ատելություն հայը հայի հանդեպ չի եղել երբեք. Սարգիս Գրիգորյան

Կազմակերպված մուրացկանության միջոցով բազմաթիվ երեխաներ ենթարկվում են անմարդկային ու լկտի. . .

Ի՞նչ է նկատվել Երևանի երկնքում

Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ ակցիաներ են. . .

Պետականության մայրամուտի գործընթացը շարունակվելու է իր ողբերգական երանգներով ու ծավալով. Արման Բաբաջանյան

Ստուգումներ ենք արել Ամուլսարում. Հայկ Բարսեղյան

«Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա». Հակոբ Կարապետյան

Արագած լեռան վրա արջի կողմից հարձակման ենթարկված Լեհաստանի քաղաքացին մահացել է

Կրկին երկրաշարժ Շիրակի մարզում

Արագած լեռան վրա արջը հարձակվել է Լեհաստանի երկու քաղաքացու վրա. կա վիրավոր

Ադրբեջանցուն հաղթելուց հետո Սլավիկ Գալստյանը պարտվել է ՌԴ-ն ներկայացնող հայ ըմբշամարտիկին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Ի՞նչ ա էղել, մի րոպե, էս ո՞վ ա ջղայնացել. Փաշինյանը համբուրեց հաշմանդամ քաղաքաքացուն

Աննա, մի օր կգանք՝ կուտենք...Նիկոլ Փաշինյանը ձկան փառատոնում հրաժարվում էր համտեսից

Աշխարհում միշտ կգտնվեն մարդիկ, որ առանց անգամ ձեզ ճանաչելու «կմեղադրեն» բոլոր մեղքերի մեջ․. . .

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՕԿՍ-ի շենքում գտնվող սրճարանի բացմանը

Մայր Աթոռն արձագանքել է Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը

Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը

Աննախադեպ տեսարան է լինելու...Նիկոլ Փաշինյանն ինտրիգը բացահայտեց

Երևանում շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան խոսել է. ինչ է ասել

Պարոն Փաշինյան, ես գիտեմ, որ շատ եք սիրում ձուկ ուտել.Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ձկան փառատոնին

Ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս

Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին

Վերադառնում է իմ նախկին եսը. դա անում եմ ստիպված, պարտադրված. Հովհաննես Ազոյան

Հայրենի ջուրն ու հողը քաղցր է, որ գաս՝ չես պոկվելու, մնալու ես էստեղ...Հրաչ Ճապրայեան

Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, ապա՝ հարևանին

Միանգամից 2 նոր ֆիթնես ակումբ Երևանում. InShape-ը հայտարարել է կանանց համար 2 նոր մասնաճյուղի. . .

Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. «Սասնա Ծռեր»

Երևանի մանկապարտեզներից մեկի մոտ ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ Լյուսյային չտեսնեմ էկրանին.Լևոն Տեր-Պետրոսյան

Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել

Մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն էին հետազոտում. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամի հետ, Գեղարդի վանական համալիրում էր

«ՍԴ-ն շտապել է և անելիք չուներ. գործը ենթակա էր կարճման». հրապարակվել են ՍԴ երկու դատավորների. . .

«Ոսկե ծիրան»-ում այլ ֆիլմի փոխարեն տրանսգենդեր կնոջ մասին ֆիլմ են ցուցադրել

 

Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանում այսօր թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ Որ երիտասարդ էին, կենսուրախ, սեր ունեին, ծառայությունից ազատ ժամերին տարբեր խաղեր էին խաղում, կատակում, Վիկտոր Հյուգո ընթերցում և այլն։ Բարի մարդկանց մասին ֆիլմ էր, որոնք վերջում «հանուն հայրենիքի» զոհվում են սուզանավում տեղի ունեցած վթարի պատճառով։ Հրամանատարի կերպարը հատկապես տպավորիչ էր։ Իսկական տղամարդ ու հերոս, որ իր զինվորներին ևս մի քանի ժամ հույս պարգևելու համար իր ներքին վախերն է հաղթահարում։ Մի խոսքով, եթե ֆիլմը թուրքերենով չլիներ, իսկ հերոսներն էլ՝ թուրքեր, վստահ եմ հանդիսատեսը լացելով էր դուրս գալու դահլիճից։

Ֆիլմն այդ կամքիս հակառակ եմ դիտել։ Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու։ Երկու օր առաջ ընկերս էր հրավիրել։ Ասաց, որ «Ոսկե ծիրան»-ում իր ֆիլմն է ցուցադրվելու ու որ շատ ուրախ կլինի՝ ինձ այնտեղ տեսնելու։ Ես էլ սիրով գնացի։ Արդեն դահլիճում իմացա, որ սկզբից մեկ այլ կարճամետրաժ ֆիլմ է ցուցադրվելու, հետո նոր մեր Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմը։ Դահլիճը լեփ լեցուն էր, շատ մարդիկ ոտքի վրա էին մնացել։ Շատերին ճանաչում էի, մեր ընդհանուր ընկերներն էին։ Եկել էին իմ ասած ֆիլմը դիտելու ու արդեն տեղում իմացել, որ երկու ֆիլմի ցուցադրություն է լինելու։ Քիչ անց էկրանի դիմաց երկու երիտասարդ հայտնվեցին, որոնք սկսեցին ներկայացնել, թե ինչ է սպասվում մեզ առաջիկա մեկ ժամվա ընթացքում։ Սկզբից ներկայացրեցին թուրքական ֆիլմը։ Մանրամասն ներկայացրին։ Սիրով ներկայացրին։ Իսկ հետո ասեցին, որ «երկրորդ ֆիլմի ռեժիսորը Արուսյակ Սիմոնյանն է, ֆիլմը Սպիտակ քաղաքի մասին է»։ Այսքանը։

Ապշած էի։ Եկել էի, ինչպես մեզ ներկայացրին «Սպիտակի մասին» ֆիլմը դիտելու (որը իրականում հրաշալի գործ է և հաղորդավարների կողմից այդպիսի պարզունակ ու մակերեսային ներկայացումն անընդունելի ու գռեհիկ էր), փոխարենը նայեցի թուրքական վերոնկարագրված ֆիլմը։ Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։

Իսկ ես գնացել էի Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» դիտելու։ Եվ ինձ պես շատերը։ Գրեթե ողջ դահլիճը։ Փոխարենը մեզ մատուցեցին ահա այդ աղբը։

Կարծում եք՝ պատահականությու՞ն էր, որ «Իմ նոր տարին» ֆիլմը փառատոնի կազմակերպիչները որոշել էին ցուցադրել ամենավերջում։ Կարծում եք՝ պատահականությու՞ն էր, որ հանդիսատեսին ցուցադրման սկզբում չասացին, որ թուրքական ֆիլմին հետևելու է նաև տրանսգենդերի մասին երկրորդ այդ աղբը։ Երկու այդ հարցերի պատասխաններն ինձ համար ակնհայտ են։

Խնդրում եմ ներեք այսչափ երկար գրառման համար, բայց այս ամենը մանրամասն նկարագրել էր պետք։ «Ոսկե ծիրանը» խաբեություն է, իսկական բռնություն ու այլասերության քարոզ։ Ուրիշ բան ես այնտեղ չտեսա։ Մարդկանց խաբելով՝ դահլիճ են տանում ու իրենց կեղտոտ քարոզը կապում։ Ապշելիք է։

P.S. Մինչ կինոթատրոն գնալս Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում էի՝ գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի հոգեհանգստի արարողությանը։ Ավելի քան մեկ ժամ գամված մնացի Հերոսի աճյունի կողքին։ Պետք է զգայիք որքան ազնվություն կար Հրամանատարին վերջին հրաժեշտ տվող մարդկանց դեմքերին։ Պետք է տեսնեիք, թե ինչպիսինն է մեզանից ավագ ու, ավաղ, մեզանից հեռացող սերունդը։ Տեր Աստված, այսօր ես երկու տարբեր աշխարհներում էի։ Երկու տարբեր իրականություններում։ Ու վստահ ասում եմ՝ թույլ չենք տալու։ Այս կեղտը մաքրելու ենք մեր երկրից։ Իմ զավակներն ապրելու են մեր հայրերից ժառանգված երկրում և ոչ երբեք այդ աղբի մեջ։

P.P.S. Ամռան արձակուրդներից հետո կկազմակերպեմ Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմի ցուցադրումը։ Արուսիկի հետ դրա մասին դեռ չեմ խոսել, բայց վստահ եմ՝ չի մերժի։ Շատ կուզեմ, որ ընկերներս նայեն այդ ֆիլմը։ Հետո միասին կքննարկենք»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ ավելին