▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկեպարցիների 3 տներն անցնելո՞ւ են Ադրբեջանին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան իր էջում.

http://asekose.am/filemanager/uploads/gyux_2.jpg

«Ոսկեպարցիների 3 տները, սահմանազատման հետևանքով, անցնելո՞ւ են Ադրբեջանին. Նոյեմբերյանի խոշոր համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը և Հրանտ Գևորգյանը չեն կարողացել իրենց կառուցած առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի Տավուշի տարածքային ստորաբաժանումում, այդ կերպ ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Լուսանկարի ետին պլանում երևացող եռահարկ կառույցը՝ Հրանտ Գևորգյանին պատկանող մեծ, տուֆակերտ շքեղ առանձնատունը կիսակառույց է, շենքը կառուցված է, սակայն շինության ներքին հարդարման աշխատանքներն իրականացված չեն, այնտեղ բնակվող չկա:

Հ. Գևորգյանը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն Ոսկեպար գյուղի հիմնական բնակիչներ են: Նշված 3 առանձնատները Ոսկեպար գյուղից կտրված չեն, գյուղի տներից հեռու չեն կառուցվել, դրանք գյուղի առանձին հատվածում չեն, 3 առանձնատները հարակից են ոսկեպարցիների տներին: Խորհրդային ժամանակներում պատրաստված քարտեզով նշված 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածք:

Ըստ խորհրդային քարտեզի՝ այդ ձորով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն այդտեղ ադրբեջանական բնակատեղի կամ ադրբեջանական կառույցներ երբևէ, նաև՝ խորհրդային տարիներին, չեն եղել: Նշված 3 առանձնատները կից են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին: Ոսկեպարի համայնքապետարանը վերոհիշյալ խնդրի վերաբերյալ դեռևս 2012 թվականին դիմել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, որն էլ հարցը ներկայացրել է Հայաստանի կառավարություն, որտեղից պատասխանել են, որ այդ հիմնահարցը չի լուծվում, որովհետև այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքները ՀՀ կադաստրային քարտեզում նշված չեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին