▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանն առեւանգել է քաղաքացուն եւ բռնաբարել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել անձին առեւանգելու եւ բռնաբարելու առերեւույթ հանցագործությունների առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ եւ 138-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ն. Վ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում եւ բացատրություն է տվել, որ իր համագյուղացի Վ. Ե.-ն 28.10.2017թ.-ին Երեւան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի դիմաց իրեն ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենան, ապա` առեւանգել եւ տարել է Աշտարակ քաղաք: Նույն օրը Վ. Ե.-ն իրեն տարել է Եղվարդ քաղաքին հարակից տարածք եւ բռնաբարել:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Ե.-ն վերը նշված առերեւույթ հանցագործությունների կատարման ժամանակ հանդիսացել է ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության աշխատակից: 

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից կատարված հանցագործությունների հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին